Nike-ն ու Adidas-ը սկսել են 3D տեխնոլոգիաներ կիրառել իրենց մարզակոշիկների պատրաստման գործում

13:25 • 10.06.13

Հանրահայտ Nike և Adidas ընկերությունները սկսել են 3D տպագրության տեխնոլոգիան փորձարկել իրենց արտադրանքներում, մասնավորապես՝ կոշիկների ներբանները պատրաստելիս։

 

Ինչպես նշում է Газета-ն՝ հղում անելով The Financial Times-ին, ներկայում սպորտային բրենդերը եռաչափ տպիչների միջոցով ստեղծում են կոշիկների ներբաններ, ինչը հնարավորություն է տալիս արտադրանքը ստեղծել այնպիսի արագությամբ, որը մինչ այդ անհավանական էր թվում։

 

Օրինակ, եթե առաջ Adidas-ի կոշիկների նախատիպերը ստեղծվում էին 12 տեխնիկների միջոցով, ապա այժմ այդ աշխատանքի համար պահանջվում է միայն 2 մարդ։ Իսկ Nike-ի ներկայացուցիչներն էլ հայտնել են, որ 3D տեխնոլոգիաներն արագացրել են մարզակոշիկների մշակման գործընթացը։

 

Նոր տեխնոլոգիայով պատրաստված կոշիկների գինը դեռևս հայտնի չէ, քանի որ 3D մարզակոշիկները դեռևս վաճառքի չեն հանվել։
 

Nike-ն ու Adidas-ը սկսել են 3D տեխնոլոգիաներ կիրառել իրենց մարզակոշիկների պատրաստման գործում