Ամստերդամում կկառուցվի 3D տպիչով տպված՝ աշխարհում առաջին շենքը

12:53 • 11.06.13

Այնպիսի տպավորություն է, որ 3D տպիչներով մոտ ապագայում կարելի է տպել ամեն ինչ, գրում է Вести-ն։ Զենքերից, փամփուշտներից և սննդից հետո մնում է միայն շենք տպել։ Տվյալ խնդիրը պատրաստվում են լուծել Ամստերդամում։

 

Նախագծի վրա աշխատում է ճարտարապետների մի խումբ՝ տարբեր երկրներից, որոնց վարձել է նիդեռլանդական DUS Architects ստուդիան։ Դրա հեղինակները պատրաստվում են շենքը կառուցել գետի ափին։

 

Հեղինակների կարծիքով՝ տպիչով կտպվեն ապագա շենքի բոլոր մասնիկները՝ պատերից մինչև դռներ։ Դրա համար կօգտագործվի հսկայական KamerMaker սարքը, որի բարձրությունը 6 մետր է, և այն ամբողջությամբ մեկ սենյակ է զբաղեցնում։

 

Ապագա ինտերիերների դիզայնը նախ կմշակվի համակարգչով, այնուհետ կյանքի կկոչվեն պատերը, կահույքը և բնակարանի այլ հատվածներ։ Բոլոր անհրաժեշտ մասնիկները կտպվեն առանձին-առանձին, այնուհետ շինարարները կհավաքեն, ինչպես մի մեծ խճանկար։

 

Նախագծի հեղինակները նախատեսում են աշխատանքն ավարտել մինչ տարեվերջ։
 

Ամստերդամում կկառուցվի 3D տպիչով տպված՝ աշխարհում առաջին շենքը