Չինաստանի պատմության մեջ երկրորդ կին-տիեզերագնացն ուղևորվել է տիեզերք (լուսանկարներ)
Չինական «Շենչժոու-10» տիեզերանավն այսօր ուղարկվել է ուղեծիր հյուսիս-արևմտյան Գանսու նահանգում գտնվող Ցզյուցյուան տիեզերակայանից, ներկայացնում է news.mail.ru-ն: Տիեզերանավի անձնակազմը բաղկացած է երեք անդամից՝ երկու տղամարդկ և մեկ կին: Սա Չինաստանի պատմության մեջ երկրորդ դեպքն է, երբ կին է թռչում տիեզերք:
«Շենչժոու-10» տիեզերանավը տիեզերքում կմնա 15 օր, որի ընթացքում փորձարկումներ կանցկացվեն ուղեծրային տիեզերակայանի կառուցման համար:
.jpg)










