Ուկրաինացի թոշակառուն սովորական «Ժիգուլիից» սուպերքար է պատրաստել (լուսանկարներ)
Ուկրաինական Դոնեցկ քաղաքի բնակիչ Վիկտոր Ֆիլոլենկոն անճանաչելիորեն վերափոխել է խորհրդային «Ժիգուլի» մեքենան այնպես, որ այն նմանվել է արտասահմանյան սուպերքարի։
Ինչպես նշում է LuxPlanet-ը, 72-ամյա թոշակառուն տարօրինակ սուպերքարին «տվել է» կրեատիվ դիզայն ու այս դասի մոդելներին բնորոշ վերև բացվող 2 դուռ, ինչպես, օրինակ, Merсedes SLS AMG-ն ունի։
Տղամարդը պատմել է, որ արդեն չի էլ հիշում, թե երբվանից է սկսել մեքենայի վրա աշխատել և որքան գումար է ծախսել, սակայն նաև պնդում է, որ խորհրդային մեքենայից սուպերքար ստեղծելը ոչ այնքան բարդ, որքան քրտնաջան աշխատանք է։
Յուրահատուկ մեքենան ուկրաինացին անվանել է «Վիկտորիա», քանի որ իր, իսկ խոսքով, ստեղծելով այն՝ հաղթել է ինքն իրեն։















