2014թ. ռոումինգը Եվրոպայի ողջ տարածքում կվերանա
Բջջային հեռախոսներն ու սմարթֆոնները դարձել են ժամանակակից զբոսաշրջիկի կյանքի անքակտելի մասը, սակայն անհերքելի փաստ է, որ կապի ծառայությունների գներն արտասահմանում բավականին թանկ են։
Ինչպես հայտնում է Euromag-ը, Բրյուսելի չինովնիկները որոշել են իրավամբ թագավորական նվեր մատուցել բոլոր զբոսաշրջիկներին՝ խոստանալով մինչև 2014թ. Եվրոպական Միության ողջ տարածքում վերացնել ռոումինգը։
Նախաձեռնության հեղինակն է Նոր տեխնոլոգիաների ներդրման հարցերով եվրոպական հանձնակատար Նելլի Կրոեսը, որը 2014թ. մայիսին կայանալիք եվրոպական խորհրդարանի ընտրությունների կապակցությամբ ցանկանում է ցույց տալ եվրոպացիներին, որ ԵՄ-ն ձգտում է բարելավել նրանցից յուրաքանչյուրի կյանքը։
Ներկայում արդեն մի շարք քայլեր են ձեռնարկվել ռոումինգի գործող սակագներն իջեցնելու ուղղությամբ։ Օրինակ՝ առավելագույն 70 եվրոցենտի փոխարեն այժմ սահմանվել է 45 եվրոցենտ սակագինը։










