Sony ընկերությունը ներկայացրել է նոր Playstation 4 խաղային կցորդը

13:44 • 11.06.13

Ամերիկյան Լոս Անջելես քաղաքում կայացած տեսախաղերի ամենամյա խոշորագույն ցուցահանդեսի՝ Electronic Entertainment Expo-ի (Е3) շրջանակներում ճապոնական Sony ընկերությունը ներկայացրել է իր նոր խաղային կցորդը՝ Playstation 4-ը (PS4)։ 

 

Ինչպես նշում է Взгляд-ը, նախքան այս, նոր կցորդի արտաքին տեսքը հայտնի չէր։ Բացի այդ, միջոցառման շրջանակներում ցուցադրվել են ապագա խաղային նորույթները, որոնք նախագծվել են հատուկ Playstation 4-ի համար։ 

 

PS4-ը համալրված է 8 միջուկանի AMD պրոցեսորով, 8 գիգաբայթ օպերատիվ հիշողությամբ ու կոշտ սկավառակով։
 

Sony ընկերությունը ներկայացրել է նոր Playstation 4 խաղային կցորդը