iPhone-ն ու iPad-ն այլևս երբեք նախկին տեսքը չեն ունենա. Apple-ը ներկայացրել է նոր iOS-ն ու մի շարք այլ նորույթներ (լուսանկարներ)

10:49 • 11.06.13

Երեկ երեկոյան բոլոր «այֆոնամոլների» ու «մաքբուքասերների» ուշադրությունը գամված էր Սան Ֆրանցիսկոյում կայացած Apple-ի ամենամյա համաժողովին, որի շրջանակներում հանրահայտ ընկերությունը ներկայացրել է մի շարք նորույթներ։

 

Ինչպես նշում է buro247.ru կայքը, Apple-ը, մասնավորապես, ներկայացրել է OS X Mavericks նոր ծրագրային ապահովումը, որի գլխավոր առավելությունն այն է, որ այն իջեցնում է պրոցեսորի ծանրաբեռնվածությունը 72%-ով։ Շնորհիվ App Nap տեխնոլոգիայի սարքի էներգիան բաշխվում է միայն ակտիվ պատուհանների վրա, ինչն էլ հանգեցնում է մարտկոցի ավելի քիչ օգտագործմանը։
 

WWDC 2013

Բացի այդ, նոր ծրագրային ապահովումը կարողանում է պատասխանել փոստին՝ անմիջապես երևացող ծանուցումների մեջ։ OS X Mavericks-ից զատ, ներկայացվել է նաև նոր Mac Book Air-ն ու Mac Book Pro-ն, որոնց դեպքում մասնագետները շեշտը դրել են արագության վրա։ Mac Pro-ն համալրված է 12 միջուկանի Xeon E5 պրոցեսորով, որը 2.5 անգամ ավելի կարագացնի սարքի աշխատանքը։ Այժմ Apple-ի նոր համակարգիչը տվյալները կպահի PCIe ֆլեշ հիշողության մեջ։

Apple представляют новый Mac Pro (фото 6)

 

Apple представляют новый Mac Pro (фото 1)

             Apple представляют новый Mac Pro (фото 2)

 

Սակայն երեկոյի ամենահետաքրքիր մասը երկար սպասված iOS 7 օպերացիոն համակարգի շնորհանդեսն էր։ 7-րդ սերնդի արհեստական ինտելեկտում այս անգամ ինտեգրվել են Twitter-ը, Wikipedia-ն և Bing-ը։ Ընկերության գործադիր տնօրեն Թիմ Կուկը, անդրադառնալով նոր օպերացիոն համակարգին, ասել է, որ առաջին iOS-ի ներկայացումից ի վեր iOS 7-ն ամենանշանակալից թարմացումն է։

WWDC 2013

WWDC 2013


Նորույթների շարքում է նաև iTunes Radio-ն, որը ներկառուցված է անմիջապես երաժշտական նվագարկչի մեջ։ Այն կլինի անվճար ու առանց գովազդի, սակայն միայն ԱՄՆ-ի տարածքում։

WWDC 2013


 

iPhone-ն ու iPad-ն այլևս երբեք նախկին տեսքը չեն ունենա. Apple-ը ներկայացրել է նոր iOS-ն ու մի շարք այլ նորույթներ (լուսանկարներ)