Microsoft-ը նոյեմբերին վաճառքի կհանի նոր Xbox One-ը՝ 666 դոլարով

19:15 • 11.06.13

Ամերիկյան հանրահայտ Microsoft ընկերությունը հայտարարել է, որ իր նոր խաղային կցորդը՝ Xbox One-ը, վաճառքի կհանի այս տարվա նոյեմբեր ամսին` 666 դոլար գնով։

 

Ինչպես նշում է Daily Mail-ը, այս մասին Microsoft-ի ներկայացուցիչները հայտնել են Լոս Անջելեսում կայացած միջոցառման շրջանակներում։ Նրանք նաև նշել են, որ հին կցորդ Xbox 360-ը ևս կթարմացվի, որպեսզի ավելի շատ նմանություններ ունենա Xbox One-ի հետ։

 

Մասնավորապես այն կլինի ավելի փոքր ու հարթ։ Ընկերության մարքեթինգի ու մարտավարության հարցերով փոխտնօրեն Յուսուֆ Մեհդին տեղեկացրել է, որ հարյուրավոր նոր խաղեր են մշակվում Xbox 360-ի թարմացված տարբերակի համար։ Ամենաառաջին  Xbox-ը ներկայացվել է 8 տարի առաջ, իսկ անցած 2 տարիների ընթացքում այն շուկայից դուրս է մղել մրցակից Nintendo և Sony ընկերությունների սարքերին:
 

Microsoft-ը նոյեմբերին վաճառքի կհանի նոր Xbox One-ը՝ 666 դոլարով