Բրիտանիայում էլեկտրոնային ծխախոտները կարող են դասվել դեղամիջոցների շարքին

23:47 • 12.06.13

Մեծ Բրիտանիայում առաջարկել են էլեկտրոնային ծխախոտները, որից օգտվում է շուրջ 1.3 մլն մարդ, դասել դեղամիջոցների շարքին, գրում է Russia Today-ը:


Դեղամիջոցների և բժշկական օգտագործման համար նախատեսված ապրանքների կարգավորման հարցով զբաղվող գործակալությունը հայտարարել է, որ նմանօրինակ դասակարգումը կհանգեցնի դրանց կատարելագործմանը, ինչը կմեծացնի հարմարանքի արդյունավետությունը ծխողների առողջությանը սպառնացող վտանգների նվազեցման գործում:


Այս պարագայում նման «ծխախոտները» կարող են դուրս գրվել բժշկի կողմից որպես կախվածությունից ձերբազատվելու միջոց:
Էլեկտրոնային ծխախոտներն աշխատում են մարտկոցով և իրական ծխախոտի տեսք ունեն, միայն թե մի փոքր մեծ են չափսերով:

 

Փորձագետները պնդում են, որ այն կօգնի փրկել բազմաթիվ կյանքեր: 

 

Բրիտանիայում էլեկտրոնային ծխախոտները կարող են դասվել դեղամիջոցների շարքին