Ըստ մասնագետների՝ «Hands free» համակարգերի օգտագործումը նույնպես վտանգավոր է երթևեկության ժամանակ
ԱՄՆ գիտնականները հետազոտությունների արդյունքում պարզել են, որ ղեկին «hands free» սարքերի օգտագործումը հեռախոսով խոսելուն հավասար վտանգավոր է և նույնկերպ հանգեցնում է ճանապարհային վթարների, հաղորդում է Russia Today-ի ռուսական ծառայությունը:
Գիտնականները անցկացրել են մի շարք փորձեր, որոնց մասնակցել է 18-30 տարեկան 38 մարդ: Արդյունքում պարզվել է, որ հեռախոսով խոսելը թե հատուկ սարքերի միջոցով, թե առանց դրանց հավասարապես շեղում է մարդու ուշադրությունը: Սակայն վարորդների ուշադրությունը առավել շատ շեղում է սոցկայքերի ստուգումը:
Ըստ հետազոտությունների, ամերիկացիների 70%-ը կարծում է, որ սարքերի օգտագործումը մեքենայում ամբողջովին անվտանգ է:










