Ամենահզոր սերիական Peugeot-ն կներկայացվի Մեծ Բրիտանիայում (լուսանկարներ)

13:52 • 12.06.13

Բրիտանական Գուդվուդ քաղաքում տեղի կունենա արագության ավանդական փառատոնը, որի շրջանակներում կներկայացվի սերիական ամենահզոր Peugeot RCZ մոդելը։


 

              
              
 
Ինչպես նշում է LuxPlanet-ը, նորույթը ստացել է 260 ձիաուժ հզորությամբ, 1.6 լ տարողությամբ շարժիչ։
 
               

Մեքենան կոնցեպտի տեսքով ներկայացվել է դեռևս 2012թ., սակայն այն ժամանակ ֆրանսիացիները նույնիսկ չեն էլ ակնարկել դրա սերիական արտադրության մասին։ Սակայն ընկերությանը մոտ կանգնած աղբյուրները պնդում են, որ Գուդվուդում կներկայացվի սերիական արտադրության համար նախատեսված սպորտքարը։

Peugeot RCZ R-ի գինն ԱՄՆ-ում կգերազանցի 50 հազար դոլարը։

 

 

Ամենահզոր սերիական Peugeot-ն կներկայացվի Մեծ Բրիտանիայում (լուսանկարներ)