Sony-ն ի հեճուկս Microsoft-ի 100 դոլարով էժան կվաճառի նոր PlayStation 4-ը

19:14 • 12.06.13

Ճապոնական տեխնոլոգիական հսկա Sony-ն հայտարարել է, որ իր այդքան սպասված PlayStation 4 խաղային կցորդը վաճառքի կհանի 399 դոլարով՝ ի հեճուկս մրցակից Microsoft-ի , որն իր Xbox One կցորդը մտադիր է վաճառել 499 դոլարով։

 

Ինչպես նշում է Daily Mail-ը, այս մասին տեղեկացրել է Sony-ի գործադիր տնօրեն Էնդրյու Հաուսը՝ Լոս Անջելեսում կայացած միջոցառման շրջանակներում։

 

Սակայն գնային քաղաքականության վերաբերյալ հայտարարությունը մրցակից ընկերությանն ուղղված միակ հարվածը չէր։ Դահլիճում բարձր ծափահարություններ են  հնչել այն ժամանակ, երբ հայտարարվել է, որ ընկերությունը չի սահմանափակի օգտագործված խաղերի վաճառքը։

 

Այս խոսքերը, մասնավորապես, վերաբերել են Microsoft-ի այն հայտարարությունը, համաձայն որի՝ նոր Xbox One կցորդի դեպքում օգտագործված խաղերի վաճառքը կսահմանափակվի։
 

Sony-ն ի հեճուկս Microsoft-ի 100 դոլարով էժան կվաճառի նոր PlayStation 4-ը