Ամերիկացի գիտնականներն այլմոլորակայիններ գտնելու համար պահանջում են 1 մլրդ դոլար

05:00 • 12.06.13

Աստղագիտության Հավայան համալսարանն առաջարկում է 75 մետրանոց աստղադիտակ կառուցել Մեքսիկայի ամենահյուսիսային նահանգում՝ Ստորին Կալիֆոռնիայում: Նրանք պնդում են, որ նման սարքը հնարավորություն կտա դիտել գալակտիկաներ, որոնք գտնվում են մինչև 70 միլիոն լուսային տարի հեռավորության վրա, գրում է Russia Today-ի ռուսական ծառայությունը:

 

Ամերիկացի գիտնականների խումբը փորձում է օտարերկյա ներդրողներին համոզել, որպեսզի նրանք 1 միլիարդ դոլարի ներդրում կատարեն նորագույն աստղադիտակի կառուցման գործում, որը նախատեսված է այլմոլորակայինների գտնելու համար: Գիտնականները նշում են, որ աստղադիտակի կառուցումը կտևի 5 տարի:

 

Հավայան համալսարանի աստղագետ Ջեֆ Կունը բացատրել է, որ նախատեսվում է օգտագործել գերբարակ հայելի, որի միջոցով նույնիսկ Երկրից հսկայական հեռավորության վրա հնարավոր կլինի տեսնել կենդանի արարածների կողմից արձակվող ջերմային էներգիան:


Գիտնականները որպես աստղադիտակի հնարավոր տեղ են դիտարկում San Pedro Martir լեռնային շրջանը:


Սակայն պետք է նշել, որ այլմոլորակային քաղաքակրթությունները պետք է լինեն բավականին զարգացած, որպեսզի Կունի թիմը կարողանա հայտնաբերել Երկիր մոլորակից նկատելի ջերմային ալիքները:
 

Ամերիկացի գիտնականներն այլմոլորակայիններ գտնելու համար պահանջում են 1 մլրդ դոլար