Գեղեցիկ մարդկանց կյանքն ավելի հիասքանչ է. 8 գիտական ապացույց
Գեղեցիկ մարդկանց կյանքն ավելի հիասքանչ է, գրում է Business Insider-ը՝ ներկայացնելով 8 գիտական ապացույց:
Նախ նշվում է, որ գեղեցկությունն ամենևին էլ սուբյեկտիվ չէ, նույնիսկ տարբեր մշակույթներում կանայք և տղամարդիկ հիմնականում համակարծիք են, թե ով է ֆիզիկապես գրավիչ և ով՝ ոչ:
Աղբյուրը նշում է, որ կանանց դեպքում ակնահաճո են ու սեքսուալ են համարվում բարձր այտոսկրերը, լիքը շուրթերը, մեծ աչքերը, փոքր կզակը, տղամարդկանց դեպքում՝ մեծ ծնոտը և լայն կզակը: Իսկ առհասարակ ողորկ մաշկը, փայլուն մաշկն ու դեմքի համաչափությունը գեղեցկության հիմնական կողմերն են:
Իսկ գեղեցիկ մարդկանց հաջողելու և իրենց կյանքն ավելի լավը դարձնելու գիտական փաստարկները հետևյալն են՝
1. Գեղեցիկ մարդկանց ավելի առողջ են համարում:
Առողջության ասոցիացայի համար պատասխանատու է մասնավորապես դեմքի համաչափությունը, նույնիսկ եթե առողջության հետ գործ չունենանք իրականում:
2. Չնայած գեղեցիկ մարդիկ իրականում ավելի առողջ են:
Առանձնահատուկ դիմագծերով մարդիկ ավելի ենթակա են ախտերի և հաճախակի հիվանդանալու:
3. Գեղեցիկ մարդկանց համար ավելի հեշտ է զույգ գտնել:
Շատ տղամարդկանց համար գրավիչ կինը երիտասարդության, առողջության և վերարտադրողականության ազդակ է:
4. Գեղեցիկ մարդիկ ավելի խելացի են
Ըստ մեքսիկացի գիտնականների՝ խելացիությունը ուղիղ համեմատական է մարմնի համաչափությանը:
5. Գեղեցիկ մարդիկ ավելի լավ են կարողանում համոզել:
Գեղեցիկ մարդիկ կարող են օգտագործել իրենց սեքսուալ գրավչությունը և առաջ գնալ, սակայն նաև այն պատճառով որ խելացի են ու տիրապետում են հասարակության հետ շփվելու հմտություններին:
6. Բարետես ղեկավարներով ընկերությունները ավելի բարձր վաճառքներ են ունենում:
Գերմանացի գիտնականները գտնում են, որ առհասարակ գեղեցիկ աշխատակիցներով ընկերությունները մրցակցային առավելություններ ունեն:
7. Գեղեցիկ մարդիկ առավելություն ունեն քաղաքականության մեջ:
Ֆինն գիտնականները պնդում են, որ քաղաքականության մեջ թե կին, թե տղամարդ գործիչներն ավելի հաջողակ են, քան իրենց մրցակիցները, եթե բարետես են: Ավելին՝ արտաքին տեսքը կարող է ապահովել ձայների 20 տոկոսը:
8. Գեղեցիկ մարդիկ ընկալվում են որպես ավելի վստահելի ու հաճելի:
Հարվարդի համալսարանի գիտնականները պարզել են, որ դիմահարդարված կանայք ընկալվում են որպես ավելի ձեռնհաս, գրավիչ ու վստահելի:










