Չեխերը թռչող հեծանիվ են ստեղծել (տեսանյութ)

17:28 • 13.06.13

Չեխիայում երեք տեղական ընկերություններ միավորվել են՝ էլեկտրական թռչող հեծանիվ ստեղծելու համար, որը պիտանի կլինի ամենօրյա տեղաշարժի համար, հայտնում է hitech.newsru.com-ը։

 

Հեծանիվի ցուցադրությունը բարեհաջող անցկացվել է երեկ, Պրահայի ցուցասրահում։ Մանեկենով հեծանիվը բարձրացել է վեր, 5 րոպե հեռակառավարմամբ թռչել և բարեհաջող իջել։

 

Արտաքինից այն նման է լեռնային հեծանիվի, այն կշռում է մոտ 95 կգ։

 

Հեծանիվների շրջանակներ արտադրող Duratec ընկերության տեխնիկական տնօրեն Միլան Դաչեկի խոսքով, որպեսզի մարդը կարողանա այս երկանիվ հեծանվով թռչել, անհրաժեշտ է զգալիորեն հզորացնել մարտկոցը։


 

Չեխերը թռչող հեծանիվ են ստեղծել (տեսանյութ)