Facebook-ի օգտատերերի համար այլևս հասանելի է հեշթեգը

12:34 • 13.06.13

Աշխարհի խոշորագույն Facebook սոցկայքն այսուհետ հեշթեգեր օգտագործելու հնարավորություն է ընձեռում, ինչի մասին հայտնի է դարձել ընկերության տարածած հաղորդագրությունից։

 

Ինչպես նշում է Лента-ն, հեշթեգ (#) հաղորդագրություն ստեղծելու դեպքում այն վերածվում է հիպերլինքի։ Այդ հղման վրա սեղմելու կամ նույն հեշթեգով փնտրելու դեպքում կարելի է տեսնել հաղորդագրություններ կամ էջեր նույն նշագրմամբ,  որոնք հրապարակվել են այլ օգտատերերի կողմից։

 

Facebook-ի ներկայացուցիչներն ընդգծել են, որ հեշթեգերի կիրառման ներդրումն առաջին քայլերից մեկն է, որն ուղղված է սոցկայքում տեղեկություններ փնտրելու գործընթացը հեշտացնելուն։

 

Ավելի վաղ հեշթեգերը հաղորդագրությունների մեջ ավելացնելու հնարավորություն ունեին Twitter-ի, Tumblr-ի և մյուս սոցկայքերի օգտատերերը։
 

Facebook-ի օգտատերերի համար այլևս հասանելի է հեշթեգը