Վենեսուելայում ներկայացվել է հազվագյուտ ապրանքների ու զուգարանի թղթի որոնման ծառայություն
Վենեսուելայում ներկայացվել է բջջային նոր հավելված, որն օգտատերերին հնարավորություն է ընձեռում պարզել, թե որ խանութներում են վաճառվում դեֆիցիտային ապրանքները, որոնց շարքում է նաև զուգարանի թուղթը։
Ինչպես նշում է Газета-ն՝ հղում անելով Forbes-ին, հավելվածը ստացել է Abasteceme անվանումը, ինչը թարգմանաբար նշանակում է «մատակարարիր ինձ»։
Դրա միջոցով շարքային վենեսուելացիները կկարողանան գտնել զուգարանի թուղթ, կարագ, շաքարավազ, ալյուր ու չոր կաթ։
Ավելի վաղ տակդիրների ու հիգիենայի այլ պարագաների անբավարարության պատճառով երկրի կառավարությունը ստիպված է եղել 79 մլն դոլար հատկացնել դրանք ներկրելու համար։ Բացի այդ, Վենեսուելայի կաթոլիկ եկեղեցու գինու պաշարները, որոնք օգտագործվում են հաղորդությունների համար, ևս ավարտվել են։










