Գիտնականները օր ու գիշեր «շողացող» աստղերի նոր բույլ են հայտնաբերել

19:08 • 13.06.13

Եվրոպական հարավային աստղադիտարանի (European Southern Observatory) գիտնականները հայտնաբերել են նախկինում չդասակարգված աստղերի նոր տեսակ, որոնք կանոնավոր կերպով լուսավորվում և հանգչում են ֆիքսված ժամանակահատվածում, գրում է Daily Mail-ը:

 

Գիտնականներին վաղուց հայտնի են աստղերի այնպիսի տեսակները, որոնք առանձնանում են իրենց լուսավորությամբ, սակայն նոր հայտնաբերված երկնային մարմիններն առկայծում են կանոնավոր ժամկետներով՝ յուրաքանչյուր 2-20 ժամվա ընթացքում:

 

Այս հայտնագործությունը կատարվել է Չիլիի աստղադիտարանում 7 տարի տևած ուսումնասիրությունների արդյունքում: Կանոնավոր առկայծող աստղերը հայտնաբերվել են Կենտավրոս համաստեղության աստղաբույլում, որը գտնվում է Երկիր մոլորակից 7000 լուսային տարի հեռավորության վրա:

 

20 միլիոն տարի գոյություն ունեցող այս աստղերը, որոնք ավելի ջերմ և պայծառ են, քան արևը, դեռևս չեն ներառվել և ոչ մի աստղային դասակարգման մեջ: Դեռևս չբացահայտված այս երևույթը թույլ է տալիս գիտնականներին աստղաֆիզիկայի նոր ճյուղ զարգացնել, որը կկոչվի աստղասեյսմոլոգիա:
 

Գիտնականները օր ու գիշեր «շողացող» աստղերի նոր բույլ են հայտնաբերել