Նոր գոտու շնորհիվ տղամարդիկ կարող են ապրել միայն հղի կնոջը հատուկ զգացողություններ (տեսանյութ)

18:24 • 13.06.13

Յուրաքանչյուր կնոջ համար որովայնում շարժվող փոքրիկի հարվածները հղիության ընթացքում ամենահուզիչ ու հաճելի պահերից են։ Բայց եթե նախկինում այդ զգացողությունը կարող էին վայելել ու հասկանալ միայն իգական սեռի ներկայացուցիչները, ապա այժմ դա հասանելի է նաև տղամարդկանց։

 

Ինչպես նշում է Daily Mail-ը, ամերիկյան Huggies ընկերությունը, որը զբաղվում է տակդիրների արտադրությամբ, մշակել է նոր գոտի, որը բացառիկ հնարավորություն է ընձեռում ապագա հայրերին սեփական մաշկի վրա զգալ, թե ինչպես է իրենց փոքրիկը շարժվում մոր արգանդում։

 

Սարքը գործում է հետևյալ կերպ. հղի կնոջ և նրա տղամարդու որովայններին ամրացվում են գոտիները, որոնք միմյանց հետ կապված են լարով։ Այնուհետ ինչպիսի զգացողություններ որ ունենում է կինը, դրանք անփոփոխ փոխանցվում են նաև տղամարդուն՝ անասելի հուզմունք պատճառելով։

 

Գոտին ստեղծելու համար պահանջվել է 4 ամիս, ինչից հետո ընկերությունը թողարկել է կարճ տեսանյութ, որը պատմում է գոտին փորձարկած տղամարդկանց տպավորությունների մասին։

 

 

Նոր գոտու շնորհիվ տղամարդիկ կարող են ապրել միայն հղի կնոջը հատուկ զգացողություններ (տեսանյութ)