ՄԱԿ-ն ասել է, թե որքան կկազմի Երկրի բնակչությունը դարավերջին

21:49 • 13.06.13

Երկիր մոլորակի բնակչության թիվը 2100թ-ին կհասնի 11 մլրդ-ի, ինչը մոտավորապես 8 տոկոսով՝ 800 մլն մարդ, ավելի շատ է, քան նույն ՄԱԿ-ի փորձագետները կանխատեսում էին 2011-ին, հայտնում է РИА Новости-ն:


Նման ցուցանիշի պատճառը՝ ծնելիության բարձր մակարդակն է լինելու Աֆրիկայում. ներկայում 1,1 մլրդ բնակչություն ունեցող Աֆրիկա աշխարհամասը 2100-ին կունենա 4,5 մլրդ բնակչություն:


Եվրոպայի երկրներում բնակչության թիվը կնվազի: Այլ երկրներում բնակչության թիվը մի փոքր կաճի՝ կապված երկարակեցության մեծացման հետ:


Իր իսկ կանխատեսման համար ՄԱԿ-ը տալիս է այլընտրանքային նվազագույն 7 մլրդ և առավելագույն 17 մլրդ թիվը:

 

1999-ին 6 մլրդ-ից Երկրի բնակչությունը 2011-ին հասել է 7 մլրդ-ի:
 

ՄԱԿ-ն ասել է, թե որքան կկազմի Երկրի բնակչությունը դարավերջին