ԱՄՆ-ում դատարանի վճռով արգելվել է պատենտավորել մարդկային գեները
ԱՄՆ Գերագույն դատարանը որոշում է կայացրել, ըստ որի՝ ընկերություններն իրավունք չունեն պատենտավորել մարդու գեները: Սակայն դատարանը վճռել է, որ արհեստական ճանապարհով ստացված ԴՆԹ-ները կարող են պատենտավորվել, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Դատարանը վճռել է, որ ԴՆԹ-ն բնության արտադրանք է, իսկ նրա տարրերը պատենտավորել չի կարելի միայն այն բանի համար, որ հաջողվել է պարզել դրանց գործառույթները:
Այս որոշումը չգործող է դարձնում պատենտները, որոնք կատարել էր ամերիկյան Myriad Genetics ընկերությունը: Այս ընկերության մասնագետները առաջինն էին, որ առաջարկեցին թեստ անցկացնել կանանց մոտ կրծքի կամ ձվարանի քաղցկեղով հիվանդանալու վտանգը պարզելու համար:










