Աֆրիկայի վայրի բնության գրկում հայտնաբերվել են աշխարհին անհայտ միջատների տեսակներ (լուսանկարներ)

21:43 • 14.06.13

Անգլիացի Դեվիդ Աթենբորուն, նկարահանումներ իրականացնելով Աֆրիկայի վայրի բնության գրկում, նախկինում մարդկությանն անհայտ միջատների նոր տեսակներ  է հայտնաբերել, գրում է Daily Mail-ը:

 

Մահացու խայթոց ունեցող կատաղի կարիճներ, քիմիական նյութեր ժայթքող բզեզներ, իրենց զոհի մարմնում բնակվող միջատներ և այլ նորահայտ միջատները համալրում են Աֆրիկայի կենդանական աշխարհը:

 

Դեվիդ Աթենբորուն 3D ստերեոսկոպիկ տեսախցիկների միջոցով կարողացել է նկարահանել միջատների թագավորությունը ներկայացնող ամենատարբեր չափերի կենդանիներ՝ հազիվ մեկ միլիմետր երկարություն ունեցող անողնաշար միջատներ, աշխարհի ամենամեծ միջատը՝ Goliath Beetle-ը, որը հայտնի է «Կրակող բզեզ» անվանումով, քանի որ այն հաճախակի թունավոր նյութեր է ժայթում բերանից, և այլն:

 

Մյուս կենդանին, որը հայտնվել է ուշադրության կենտրոնում, միկրո-գիշատիչների շարքին դասվող ուտիճն է, որը տարածվել է արևմտյան Ավստրալիայից:

 


 

Աֆրիկայի վայրի բնության գրկում հայտնաբերվել են աշխարհին անհայտ միջատների տեսակներ (լուսանկարներ)