ԱՄՆ-ում crazy ants անվանումով մրջյունները գրոհում են էլեկտրատեխնիկայի վրա
ԱՄՆ-ում հայտնաբերվել են crazy ants (խելագար մրջյուններ) անվանումը ստացած նոր տեսակի մրջյուններ, գրում է Russia Today-ը:
Այս անվանումը միջատները ստացել են իրենց տեղաշարժման անկանոն հետագծի համար: Վերջիններս շարժվում են քաոսային հետագծով՝ ընթանալով տարբեր ուղղություններով: Նորահայտ «խելագար» մրջյունների վրա չի ազդում միջատասպան նյութերի ներգործությունը և նրանք շարունակ հարձակվում և փչացնում են էլեկտրական սարքերը:
Crazy ants միջատների հայրենիքը հանդիսանում է Արգենտինան և Բրազիլիան, որտեղից դրանք մարդկանց հագուստի միջոցով հասել են ԱՄՆ-ի Հյուսթոն, Տեխաս, Ֆլորիդա, Միսիսիպի և Լուիզիանա նահանգներ: Միայն Տեխասում մեկ տարվա ընթացքում միջատների՝ էլեկտրատեխնիկային հասցրած վնասը կազմել է 146.5 մլն դոլար:
Այնուամենայնիվ այս միջատները կարող են վտանգավոր լինել կենդանիների և մարդկանց համար: Դրանց հետ շփումը՝ ուղեկցված խայթոցով, մաշկի գրգրում է առաջացնում:










