Փողի և կոռուպցիայի միջև կապն ավելի խորքային է, քան կարծում են. հետազոտություն

00:55 • 14.06.13

լուսանկարում՝ NASDAQ-ի նախկին նախագահ Բեռնար Մեդոֆը

 

Մարդու էությունն է այդպիսին. նայել Բեռնի Մեդոֆի նման ճերմակ օձիքավոր հանցագործներին ու նրանց «առանձնացնել» իբրև ագահ, անկուշտ խաբեբաների, գրում է Business Insider-ը և հարցադրում անում՝ իսկ եթե բոլորս էլ ներսում մի փոքր Մեդոֆ ունենք, որը պարզապես պահի է սպասում իր այլանդակ գլուխը բարձրացնելու համար:


Ավելին, այս հարցով զբաղվել են գիտնականները՝ ուսումնասիրել փողի և կոռուպցիայի ավելի խորքային կապը, հասկանալու, թե ինչու անգամ բարոյական-գիտակից մարդիկ ի վիճակի են վնաս պատճառել մյուսներին:


Յուտայի և Հարվարդի համալսարանների անցկացրած հետազոտությամբ (երբ 300 մասնակիցների փողի հետ կապված տարբեր հանձնարարություններ են տրվել) պարզվել է, որ փողի հետ կապված հաձնարարություն ստացած մասնակիցները ոչ բարոյական մտադրություններ, որոշումներ ու վաքագիծ դրսևորելու ավելի մեծ հավանականություն են ցուցաբերել: Պարզվում է փողի հետ գործ ունենալու դեպքում մարդիկ «անցնում են» ավելի նեղ, իրենց անձնական շահը հետապնդող մտածողության: Այդպես է անգամ այն մարդկանց դեպքում, որոնց հանձնարարվել է փողի հետ կապված բառեր գտնել:


Սակայն այս անգամ ամերիկացի գիտնականների խնդիրն է եղել պատասխանել հետևյալ հարցին. արդյո՞ք հնարավոր է մարդկանց հետ պահել կոռուպցիայից, երբ ԱՄՆ-ում շատ հաստատություններում մարդկանց խնդրում են բարոյական թրեյնինգներ անցնել: Գիտնականների պատասխանը՝ դա բավական չէ:
 

Փողի և կոռուպցիայի միջև կապն ավելի խորքային է, քան կարծում են. հետազոտություն