Nokia-ն կներկայացնի սուպերտեսախցիկով «վինֆոն»
Ֆիննական հանրահայտ Nokia ընկերությունն օտարերկրյա լրագրողներին հրավիրատոմսեր է ուղարկել հուլիսի 11-ին Նյու Յորքում կայանալիք շնորհանդեսին ներկա գտնվելու համար։ Ինչպես նշում է Вести-ն, ակնկալվում է, որ ընկերությունը կներկայացնի Windows Phone օպերացիոն համակարգի հիման վրա գործող, նորարարական տեսախցիկով սարք։
Խոստումնալից գրությամբ «Նորովի ստեղծված զում» հրավիրատոմսերից պարզ է դառնում, որ հրավիրվածները մեծ անակնկալի ականատես կլինեն։ Ենթադրվում է, որ կներկայացվի Nokia EOS անվանմամբ սարքը, որի մասին տեղեկությունների արտահոսք էր եղել ավելի վաղ։
Ըստ ամենայնի՝ այն համալրված կլինի PureView տեսախցիկով, որի դեպքում հնարավոր է 41 մեգապիքսելանոց սենսորով ֆիքսված նկարը փոքրացնել մինչ 5 կամ 8 մեգապիքսել։ Արդյունքում լուսանկարն աննախադեպ պարզ է ստացվում։










