Նոր տեխնոլոգիան ուղեղին թույլ է տալիս կառավարել պրոթեզային վերջույթները
Մեր ուղեղը, որ վերահսկում է մեր շարժումները, շուտով հնարավոր է վերահսկի նաև պրոթեզային վերջույթների շարժումները, գրում է Mashable.com-ը:
ԱՄՆ-ի Պաշտպանության նախարարության հեռանկարային հետազոտույթունների վարչությունը քաղաքացիական կամավորականների հետ համատեղ մշակում է վերջույթներ, որոնք կրողը կկարողանա կառավարել մտքի ուժով:
Տեխնոլոգիան ստեղծվել է այսպես կոչված թիրախավորված մկանային ռեիներվացիայի մեթոդով: Այդ կերպ մարմնի հեռացված մասերին մերձակա նյարդերը «աշխատացվում են», իսկ պրոթեզակրին թույլ են տալիս այդ մկաններից եկող ազդանշանները կառավարել:
Ավելի պարզ ասած՝ այդ տեխնոլոգիայի միջոցով հնարավոր կլինի պրոթեզային վերջույթոբ բաժակ վերցնելը կամ գնդակ նետելը նվազ ցավոտ դարձնել:
Կից տեսանյութում այդպես է Իրաքում վիրավորված զինվորական Գլեն Լեհմանի դեպքում:
Նոր տեխնոլոգիայի ներմուծումը նախատեսված է 2016-ին:










