Apple-ը ձևափոխել է Passbook, Եղանակ և Հիշեցում հավելվածների պատկերանշանները

09:11 • 16.06.13

iOS 7-ի առաջին բետա տարբերակի աչք ծակելու չափ վառ, խիստ անսովոր և չափից ավելի գունեղ պատկերանշաններն այլևս անցյալում են: Ինչպես և նախատեսվում էր, Apple ընկերությունն իր պաշտոնական կայքում ներկայացրել է iOS 7 համակարգի մի շարք ստանդարտ պատկերնշանների փոփոխված տարբերակները, գրում է iphones.ru-ն:


Նորագույն բջջային օպերացիոն համակարգի դիզայնին նվիրված էջում հայտնվել են Passbook, Հիշեցում և Եղանակ հավելվածների նորացված պատկերանշանները:


Եղանակի պատկերանշանի վրայից հանվել են ամպերի և արևի նկարները, որոնց փոխարեն այժմ հնարավոր կլինի տեսնել համապատասխան ջերմաստիճանը:


PassBook-ի նարնջագույնը փոխարինվել է բաց կանաչով: Իսկ Նկարներ և Հիշեցում հավելվածների գույնն ավելի է մգացվել: Այժմ պատկերանշանները նախկին ցայտուն տեսքը չունեն: Ամենայն հավանականությամբ փոփոխությունները կհայտնվեն iOS 7-ի երկրորդ բետա տարբերակում:
 

Apple-ը ձևափոխել է Passbook, Եղանակ և Հիշեցում հավելվածների պատկերանշանները