Facebook-ը հնարավոր է NewsReader թողարկի

00:19 • 16.06.13

Հեշթեգերի հնարավորութունների հավելումից հետո Facebook սոցիալական կայքը հավանաբար լուրեր գտնելու և կարդալու նոր եղանակ կառաջարկի՝ newsReader-ի տեսքով, հայտնում է techcrunch,com-ը:


Դրա մասին հայտարարությունը ակնկալվում է հունիսի 20-ին կայանալիք մամուլի ասուլիսի ժամանակ:


Ըստ կանխատեսումների՝ համակարգի մջոցով ընթերցանության կառաջարկվեն «Facebook-ի ամենաթրենդային հոդվածները»:
Առայժմ հնարավոր է արձանագրել միայն ասուլիսի շատ առեղծվածային բնույթը, որի հրավիրատոմսին գրված է. «Փոքր թիմն աշխատում է մեծ գաղափարի վրա: Միացեք մեզ՝ սրճելու և տեղեկանալու նոր առաջարկի մասին»: Հետաքրքրական է, որ հրավիրատոմսի վրա սուրճի բաժակի «հետք» կա:


Իր կողմից աղբյուրն ավելացնում է՝ «Ոչ ոք չգիտի, թե Facebook-ն ինչ գիտի»:


Ըստ աղբյուրի՝ Facebook-ը կկարողանա տարածել իր ներսում շրջանառվող անգամ ամենագաղտնի հոդվածները, նյութերը՝ բացարձակ չխախտելով անձնական գաղտնիության իրավական կողմը. քանի որ անգամ ամենագաղտնին ֆիքսում են FB-ի ալգորիթմները:
 

Facebook-ը հնարավոր է NewsReader թողարկի