Սաուդյան Արաբիան որոշել է արգելափակել WhatsApp հավելվածը

15:36 • 16.06.13

Սաուդյան Արաբիայի իշխանությունները որոշել են արգելափակել երկրի տարածքում WhatsApp հավելվածի աշխատանքը, որը թույլ է տալիս սմարթֆոնների օգտատերերին անվճար հաղորդագրություններով փոխանակվել, հայտնում է gazeta.ru-ն` Reuters-ին հղումով:


Արգելքն ուժի մեջ կմտնի մի քանի շաբաթվա ընթացքում: Նմանատիպ մի ծառայություն` Viber-ն էլ արգելափակվել էր օրեր առաջ:

 

Երկրի կառավարությունը գոհ չէ նմանատիպ հավելվածներից, քանի որ դրանց օգնությամբ արված խոսակցությունները դժվար է հսկել: Հեռահաղորդակցության հարցերով պետական հանձնաժողովի ներկայացուցիչը նշել է, որ իշխանությունները փորձել են համագործակցության մասին համաձայնության գալ այն մշակողների հետ, սակայն վերջիններս չեն պատասխանել իրենց խնդրանքին:


Ավելի վաղ, նույն պատճառաբանությամբ Սաուդյան Արաբիան հայտարարել էր Skype-ն արգելափակելու մտադրության մասին:

Սաուդյան Արաբիան որոշել է արգելափակել WhatsApp հավելվածը