Instagram-ում հնարավոր կլինի տեսանյութեր տեղադրել

19:54 • 17.06.13

Facebook-ը անակնկալ է պատրաստում Instagram հավելվածի օգտատերերի հսկայական բանակի համար: Ըստ ԶԼՄ-ների, հայտնի հավելվածը թույլ կտա տեսանյութեր տեղադրել, հաղորդում է Russia Today-ի ռուսական ծառայությունը՝ հղում կատարելով Techcrunch-ին:


Facebook-ում առկա աղբյուրը լրագրողներին պատմել է, որ այս մասին պաշտոնապես կհայտարարվի հունիսի 20-ին նախատեսված ներկայացման ժամանակ: Սպասվելիք թարմացման մասին շատ քիչ բան է հայտնի: ԶԼՄ-ներին հաջողվել է միայն տեղեկանալ, որ տեսանյութերի առավելագույն երկարությունը պետք է կազմի առավելագույնը 10 վարկյան:


Հիշեցնենք, որ Facebook-ը Instagram ծառայությունը գնել էր 2012 թվականի ապրիլին: Հավելման արժեքը կազմել է 1 միլիարդ դոլար: Ներկայումս Instagram-ն ունի ավելի քան 30 միլիոն օգտատեր:
 

Instagram-ում հնարավոր կլինի տեսանյութեր տեղադրել