Korres Project 4. հունական արտադրության առաջին սուպերմեքենան պատրաստ է շնորհանդեսին (լուսանկարներ)

16:34 • 17.06.13

Եկող հանգստյան օրերին Հունաստանում տեղի կունենա Korres Project 4 սուպերքարի շնորհանդեսը. սա առաջին սուպերմեքենան է, որն ամբողջությամբ նախագծվել ու կառուցվել է այս երկրում։

 

Ինչպես նշում է LuxPlanet-ը, նախագծի հեղինակն է Դմիտրիս Կորեսը, ով մասնագիտությամբ ճարտարապետ է, սակայն ամենայն լրջությամբ զբաղվում է նաև մեքենաներով։

             

 
Project 4-ը դարձել է նրա մասնագիտական որոնումների գագաթնակետը։ Այն կշռում է 1600 կգ և օրիգինալության հարցում մեծ առավելություններ ունի։ Մեքենան ունի 7 լ տարողությամբ, 505 ձիաուժ հզորությամբ V8 շարժիչ, որը 100 կմ/ժ արագություն է զարգացնում 3.8 վայրկյանում։ Այս ցուցանիշը, ի դեպ, 0,2 վայրկյանով է զիջում Pagani Zonda F-ին։

 

Korres Project 4. հունական արտադրության առաջին սուպերմեքենան պատրաստ է շնորհանդեսին (լուսանկարներ)