Mercedes մակնիշի ատոմեքենաները կնախազգուշացնեն միմյանց վտանգի մասին

14:51 • 17.06.13

Mercedes-Benz ընկերությունն այս տարվա վերջին խոստանում է «սովորեցնել» իր սերիական ավտոմեքենաներին շփվել միմյանց հետ, գրում է auto.vesti.ru-ն։

 

Car-to-X անվանումով համակարգի միջոցով մեքենաները և նրանց վարորդները կարող են վթարների և այլ վտանգավոր երևույթների վերաբերյալ հաղորդագրություններով փոխանակվել։

 

Ինչպես հայտնել է ընկերության հետազոտական բաժնի ղեկավար Թոմաս Վեբերը, «այդ տեխնիկայի հայտնվելով՝ Mercedes-ը ևս մեկ անգամ հաստատում է անվտանգության բարձրացման նպատակով ճանապարհային երթևեկության մեջ նորարարություններ ներմուծելու ձգտման մասին»։ Առանձին նշվում է այն փաստը, որ Mercedes ընկերությունը կդառնա աշխարհում առաջին արտադրողը, որը կսկսի նման տեխնոլոգիաներ կիրառել սերիական արտադրությունում։

 

Car-to-X համակարգը կարող է մոնիտորի վրա ցուցադրել արտակարգ ծառայություններից և տրանսպորտային ենթակառուցվածքների օբյեկտներից ստացված ծանուցումները։ Այդպիսով, վարորդը կարող է զգուշացվել երթուղում տեղի ունեցած վթարի կամ եղանակի կտրուկ փոփոխությունների մասին։ Բացի այդ, վարորդը կարող է ինքնուրույն ուղարկել նմանատիպ հաղորդագրություններ այն իրավիճակների մասին, որոնք չեն գտնվում վթարային ծառայությունների շրջանակում. նման հաղորդագրությունները կստացվեն նման համակարգ ունեցող այլ ավտոմեքենաներից, որոնք գտնվում են մոտակայքում։


 

Mercedes մակնիշի ատոմեքենաները կնախազգուշացնեն միմյանց վտանգի մասին