Շվեյցարիայում ստեղծել են ռոբոտ-կատու (տեսանյութ)

14:56 • 17.06.13

Շվեյցարացի գիտնականները ստեղծել են քառոտանի ռոբոտ, որը քայլելու ընթացքում շատ նման է կատվի։ Cheetah-Cub («Ընձառյուծի ձագ») անվանումը ստացած սարքի վերջույթներից յուրաքանչյուրը բաղկացած է 3 հատվածից, որոնք իրար են միացված գալարներով։ 

 

Ինչպես նշում է Лента-ն, ռոբոտը «գլուխ» չունի, իսկ «պոչի» փոխարեն սովորական լար է։ Սարքը կշռում է մոտ 1 կգ և կարողանում է շատ մեծ արագությամբ տեղաշարժվել անհարթ մակերեսով։ Մասնագետները նշել են, որ Cheetah-Cub-ը 30 կգ-ից պակաս քաշով ռոբոտների շրջանում ամենաարագընթացն է աշխարհում։ 

 

Մեկ վայրկյանի ընթացքում այն ունակ է սեփական մարմնի երկարությունը 7 անգամ գերազանցող ճանապարհ անցնել։ Ռոբոտ-կատվի ստեղծման աշխատանքները տարվում են 2008թ. ի վեր, և ներկայացված մոդելը ևս գտնվում է նախնական օրինակի կարգավիճակում։

 

Նշվում է, որ աշխատանքներն ավարտին հասցնելու դեպքում Cheetah-Cub-ը կարող է օգտագործվել հետազոտական նախագծերում ու փրկարարական աշխատանքներում։

 


 

Շվեյցարիայում ստեղծել են ռոբոտ-կատու (տեսանյութ)