Չինաստանում ստեղծել են աշխարհի ամենաբարակ սմարթֆոնը (տեսանյութ)
Huawei չինական ընկերությունը թողարկել է մի սմարթֆոն, որը BBC-ն ներկայացնում է իբրև ամենաբարակը:
Android-ով աշխատող Ascend P6-ն ունի 6,18 մմ հաստություն և հենց այդ ֆոնին արտասովոր 5 մեգապիքսելանոց տեսախցիկ:
Այս նմուշն արդեն անվանել են «հարթեցված iPhone», սակայն կանխատեսում կա, որ հեռախոսում 4G ցանցում աշխատելու տեխնոլոգիայի բացակայությունը կնվազեցնի վաճառքները:
Ընդհանուր առմամբ այս տարի Չինաստանում հայտնի ապրանքանիշ Huawei-ը նախատեսում է կրկնապատկել իր վաճառքները՝ հասցնելով 60 մլն-ի:










