Գերմանացի հրատարակիչներն առաջարկում են էլեկտրոնային գրքերի համար տարբերանշաններ ստեղծել

22:44 • 18.06.13

Գերմանացի մասնագետները էլեկտրոնային գրքերի համար հատուկ պիտակներ են ստեղծել, որոնք նախատեսված են հեղինակային իրավունքի խախտման դեմ պայքարելու համար, հայտնում է Russia Toady-ը:


Համացանցում հասանելի այս կամ այն ստեղծագործության յուրաքանչյուր կրկնօրինակում աննշան, սակայն տարբերակիչ փոփոխություններ կներմուծվեն, ինչը թույլ կտա հետևել և գտնել ինտելեկտուալ սեփականության ապօրինի տարածողներին:


Ապագայում այդ տարբերակիչ նշանները թույլ կտան պարզել, թե ով է օգտվել գրական ստեղծագործության տվյալ կրկնօրինակից և այն տարածել համացանցում: Տեքստերի համար նախատեսված «էլեկտրական նշանների» գաղափարը հաստատվել է Գերմանիայի հրատարակիչների և գրավաճառների ասոցացիայի կողմից, իսկ Գերմանիայի կառավարությունը խոստացել է ֆինանսապես աջակցել ծրագրի իրականացմանը:
 

Գերմանացի հրատարակիչներն առաջարկում են էլեկտրոնային գրքերի համար տարբերանշաններ ստեղծել