Միջազգային տիեզերակայան ուղևորված բեռնատար տիեզերանավի բեռի որոշ ապրանքներ բորբոսնել են

19:49 • 18.06.13

Ուրբաթ Միջազգային տիեզերակայանում վայրէջք կատարած եվրոպական ATV-4 բեռնատար տիեզերանավի դռների բացումը հետաձգվել է, քանի որ ռուսական կողմը մտավախություն է հայտնել, որ պարունակվող պաշարը կարող է բորբոսնած լինել կամ աղտոտված՝ բակտերիաներով, գրում է BBC-ն:


ՆԱՍԱ-ն նույնպես հաղորդել է, որ որոշ ապրանքներ բորբոսնած են և դռները բացելուն պես կարող են աղտոտվածություն առաջացնել Միջազգային տիեզերակայանի օդային տարածքում:

 

Դռների բացման գործընթացը, որը նախատեսվում էր իրականացնել երկուշաբթի, կանգնեցվել է թռիչքների կառավարման ռուսական կենտրոնի կողմից: 


Ըստ մասնագետների՝ խնդրի լուծումը կարող է մի քանի օր պահանջել, որի ընթացքում տիեզերանավերի միջև դռները չեն բացվի:

 

Հիշեցնենք, որ «Ալբերտ Էյնշտեյն» բեռնատար տիեզերանավը՝ բեռնավորված 2 տոննա վառելիքով, մեկ տոննա ջրով, թթվածնի բալոններով, հագուստով և տիեզերագնացների համար նվերներով՝ կոնֆետներ, պանիր, ավելի վաղ ուղևորվել էր Միջազգային տիեզերակայան: 
 

Միջազգային տիեզերակայան ուղևորված բեռնատար տիեզերանավի բեռի որոշ ապրանքներ բորբոսնել են