Չինաստանը ստեղծել է աշխարհի ամենաարագ գործող սուպերհամակարգիչը

16:32 • 18.06.13

Չինաստանում ստեղծել են մոլորակի ամենաարագ գործող սուպերհամակարգիչը՝ «Տյանհե 2», հայտնում է The Independent-ը՝ նշելով, որ այդ կերպ Չինաստանը խլել է փառքի դափնին ԱՄՆ-ից:

 

Չինականը գրեթե կրկնակի հզոր է ամերիկյան սուպերհամակարգչից:


«Տյանհե 2»-ը հեղինակել է Չինաստանի ազգային-ազատագրական բանակի Պաշտպանության գիտատեխնիկական համալսարանը:


Չինական սուպերհամակարգչի արտադրողականությունը 33,86 պետաֆլոպս է, ինչը հավասարազոր է վայրկյանում 33 860 հաշվումի:


Ի դեպ, «Տյանհե 2» թարգմանաբար նշանակում է «Ծիր կաթին» և ցույց է տալիս, որ ոլորտում Չինաստանի ծախսերը կտրուկ աճել են:
 

Չինաստանը ստեղծել է աշխարհի ամենաարագ գործող սուպերհամակարգիչը