Android համակարգի նոր հավելվածը կբուժի անքնությունը
Պլանշետների և սմարթֆոնների էկրանների լուսավորությունը խանգարում է մարդու ուղեղին տրամադրվել քնելուն և վատ ինքնազգացողություն է առաջացնում հաջորդ առավոտյան, զգուշացնում են բժիշկները: Բանն այն է, որ գաջեթների էկրանները խոչընդոտում են օրգանիզմում մելատոնին հորմոնի արտադրմանը, որը նպաստում է քնի առաջացմանը, ինչն էլ հանգեցնում է մարդու օրգանիզմում «ներքին ժամացույցի» խանգարմանը, գրում է hitech.vesti.ru-ն:
ԱՄՆ-ում Քնի ուսումնասիրության ազգային կազմակերպության կողմից հարցված մարդկանց 95 տոկոսը նշել է, որ անկողին մտնելուց մեկ ժամ առաջ օգտագործում է էլեկտրոնային սարքեր, իսկ նրանց 2/3-ը խոստովանել են, որ շաբաթվա ընթացքում չեն լրացնում քնի պակասը:
Այս խանգարումը վերացնելուն կնպաստի նոր Sunset հավելվածը՝ նախատեսված Android համակարգի համար: Այն ընդունակ է պատել էկրանը ֆիլտրով, որը նվազեցնում է Android-պլանշետից կամ սմարթֆոնից արտացոլվող լույսի քանակությունը:










