Bosch ընկերությունն Aston Martin DB9-ը համալրել է հիբրիդային տեխնոլոգիայով (լուսանկարներ)

23:28 • 19.06.13

Bosch ընկերությունը ներկայացրել է բրիտանական Aston Martin DB9 սպորտային մեքենայի սեփական տարբերակը՝ ներմուծելով նորություններ, որոնք նախկինում չեն կիրառվել այս մակնիշի մեքենաներում: Հիմնական նորամուծությունն այն է, որ DB9-ն դարձել է հիբրիդային, գրում է auto.vesti.ru-ն:


Bosch ընկերության ներկայացուցիչները վստահեցնում են, որ իրագործել են տվյալ նախագիծը՝ ոչ միայն ցուցադրելու իրենց տեխնիկական հնարավորությունները, այլև ապացուցելու, որ հիբրիդը կարող է դառնալ լիարժեք սպորտային մեքենա՝ վնաս չհասցնելով շրջակա միջավայրին:


Aston Martin DB9-ի 12 մխոցանոց գործարանային շարժիչին, որը զարգացնում է 517 ձիաուժ հզորություն, ինժեներներն ավելացրել են իոնային մարտկոցներ և երկու էլեկտրական շարժիչներ, որոնք էլ գործարկում են դիմացի անիվները: Իսկ ընդհանուր հզորությունը գերազանցել է 740 ձիաուժը:


Չնայած նոր դետալների ավելացմամբ Aston Martin DB9-ի քաշն ավելացել է 300 կգ-ով, Bosch ընկերությունում նախատեսում են մեքենայի մինչև 100 կմ/ժ արագություն հավաքելու ժամանակը կրճատել 20 տոկոսով: Գործարանային սպորտային մեքենան այն հաղթահարում է 4.6 վայրկյանի ընթացքում:

 


 

Bosch ընկերությունն Aston Martin DB9-ը համալրել է հիբրիդային տեխնոլոգիայով (լուսանկարներ)