Butterfly S, Desire 200. HTC-ն 2 նոր սմարթֆոն է ներկայացրել

16:28 • 19.06.13

Լուսանկարում ՝ Butterfly S սմարթֆոնը

 

HTC տեխնոլոգիական ընկերությունը Թայվանում կայացած շնորհանդեսի ժամանակ ներկայացրել է 2 նոր սմարթֆոն՝ Full HD Butterfly S-ն ու բյուջետային Desire 200-ը։ Ինչպես նշում է Вести-ն, առաջին մոդելը կարելի է համարել HTC One-ի այլընտրանքը։

 

Այն ունի 5 դյույմանոց էկրան, քառամիջուկ, 1.9 ԳՀց հաճախականությամբ Snapdragon 600 պրոցեսոր, 2 գիգաբայթ օպերատիվ հիշողություն։ Հեռախոսը գործում է Android (Jelly Bean) օպերացիոն համակարգի հիման վրա։ Առջևից ունի 2.1 մեգապիքսելանոց տեսախցիկ, ինչպես նաև UltraPixel տեսախցիկ՝ հետևից։ Ի տարբերություն HTC One-ի, որի կորպուսը պատրաստված է ալյումինից, նորույթն ունի պլաստմասսայե կորպուս։

 

Մյուս մոդելը՝ Desire 200-ը, պարզ ու ոչ թանկ Android-սմարթֆոն է, որն ունի 3.5 դյույմանոց HVGA էկրան, 1 ԳՀց հաճախականությամբ Snapdragon S1 պրոցեսոր։ Butterfly S-ի գինը կլինի 766 դոլար, իսկ Desire 200-ինը՝ մոտ 165։ Իսկ թե երբ նորույթները կհայտնվեն վաճառքում, հայտնի չէ։

Լուսանկարում՝ Desire 200 սմարթֆոնը.

 

Butterfly S, Desire 200. HTC-ն 2 նոր սմարթֆոն է ներկայացրել