Ճապոնիայում ցանկանում են կենդանիների օրգանիզմներում մարդկային օրգաններ աճեցնել

01:25 • 19.06.13

Ճապոնիայի կառավարությանը կից Գիտատեխնիկական քաղաքականության խորհուրդը երկրի կառավարությանը խորհուրդ է տվել թույլատրել, որպեսզի կենդանիների օրգանիզմներում աճեցվեն մարդկային օրգաններ, որոնք հետագայում կարող են պետք գալ հիվանդներին և հաշմանդամներին, հաղորդում է Вести.ru-ն:


Նախատեսվում է, որ գիտնականները պետք է սովորեն մարդու հյուսվածքային բջիջները տեղադրել կենդանու սաղմի մեջ, որից հետագայում մարդկային օրգանով ձագ պետք է ծնվի:


ИТАР-ТАСС-ը հաղորդում է, որ նման որոշում խորհուրդը ընդունել է հունիսի 18-ին, իսկ հուլիսին ծրագիրը պաշտոնապես կներկայացվի կառավարությանը: Տոկիոյի համալսարանի գիտնականներն այս տարի նման բարեհաջող փորձեր են կատարել խոզերի վրա:
 

Ճապոնիայում ցանկանում են կենդանիների օրգանիզմներում մարդկային օրգաններ աճեցնել