Գործադիրը հաստատել է վերգետնյա թվային հեռուստահամակարգի ներդրման ծրագիրը

15:15 • 20.06.13

Հայաստանում վերգետնյա թվային հեռուստահամակարգի ներդրման գործընթացը կազմակերպելու նպատակով ՀՀ կառավարությունն այսօր հաստատել է համակարգի ներդրման ծրագիրը։


Ինչպես տեղեկացնում են կառավարության մամուլի ծառայությունից, ծրագրի համաձայն 2015 թ. հունիսի 1-ից անալոգային հեռուստատեսային հեռարձակումից անցում է կատարվելու եվրոպական միասնական ստանդարտի թվային հեռուստատեսային հեռարձակման։

 

Գործադիրը հաստատել է վերգետնյա թվային հեռուստահամակարգի ներդրման ծրագիրը