Հրապակումից 2 օր հետո համացանցում հայտնվել է նոր Photoshop-ի ապօրինի տարբերակը
Համացանցում հայտնվել է Photoshop CC-ի անօրինական տարբերակները: Ծրագիրը «կոտրելու» համար հաքերներից պահանջվել է 2 օր՝ Photoshop CC-ն դուրս է եկել հունիսի 17-ին, իսկ ապօրինի տարբերակը հրապարակվել է հունիսի 19-ին, հաղորդում է Lenta.ru-ն՝ հղում կատարելով Fstoppers-ին:
Photoshop CC-ի անօրինական տարբերակը ներբեռնած մարդիկ նշել են, որ ծրագիրը աշխատում է: Դեռևս չի նշվում, թե հաքերները ինչպես են կարողացել չեզոքացնել ծրագրի պաշտպանական համակարգը:
Photoshop CC-ն համարվում է Adobe-ի նոր Creative Cloud ծառայության մի մասը:










