«Իմ ժառանգությունը կմոռանան 2005թ.». հրապարակվել է Սթիվ Ջոբսի անհայտ հարցազրույցը (տեսանյութ)
The Silicon Valley History Association (SVHA) ասոցիացիան հրապարակել է նախկինում չցուցադրված, 20 րոպե տևողությամբ հարցազրույց, որտեղ Apple ընկերության հիմնադիր Սթիվ Ջոբսը խոսում է այն հետքի մասին, որն ինքը կթողնի պատմության մեջ, գրում է Корреспондент-ը։
Հարցազրույցի առանձնահատկությունն այն է, որ դա արվել է 1994-ին, երբ Ջոբսն աշխատում էր NeXT ընկերությունում, որի բիզնեսն այնքան էլ լավ չէր ընթանում, իսկ Apple-ը Windows 95-ի ֆոնին բավականին թույլ էր երևում։
Երկխոսության ժամանակ Ջոբսի տրամադրվածությունը բացահայտ բացասական է։ Apple-ի հիմնադիրը վստահություն է հայտնում, որ իր ժառանգությունն «ամբողջությամբ կմոռացվի» 10-15 տարի անց (այսինքն՝ 2005-ին)։ Բնականաբար, այդ պահին ոչինչ չի ասվում iPod-ի կամ iPhone-ի թողարկման մասին, իսկ այդ ժամանակ Ջոբսը տարված էր միայն համակարգիչներով։
«Կյանքիս ընթացքում իմ արած ամբողջ աշխատանքը կմոռացվի, երբ ես 50 տարեկան լինեմ»,- ասում է նա՝ ընդգծելով, որ ինքն անձամբ ամաչում է իր 40-ամյակից։
«Apple 2-ն արդեն մոռացվել է, Apple 1-ը մոռացվել է շատ վաղուց, Macintosh համակարգիչները կմոռացվեն մոտակա տարիների ընթացքում»,- կանխատեսում է Ջոբսը։










