Microsoft-ը Nokia-ի հետ քննարկել է բջջային հեռախոսների արտադրությունը գնելու հարցը. The Wall Street Journal

11:38 • 20.06.13

Ամերիկյան տեխնոլոգիական հսկա Microsoft ընկերությունը բանակցություններ է վարել ֆիննական Nokia-ի հետ բջջային հեռախոսների արտադրությունը գնելու հարցի շուրջ։ Այս մասին տեղեկացնում է Газета-ն՝ հղում կատարելով The Wall Street Journal-ին։

 

Այս տեղեկությանը տիրապետող աղբյուրներից մեկի հավաստմամբ՝ բանակցությունները ներկայում սառեցվել են, ինչը պայմանավորված է շուկայում Nokia-ի ունեցած ծանր վիճակով։ Հայտնի է դարձել նաև, որ բանակցություններն անցկացվել են այս ամիս, սակայն դժվար թե շարունակություն ունենան։

 

«Մենք սերտ համագործակցության մեջ ենք Microsoft-ի հետ, ուստի Nokia-ի և ամերիկյան ընկերության միջև հանդիպումները զարմանալի չեն»,-այս առիթով նշել է Nokia-ի մամուլի քարտուղարը։ Իսկ Microsoft-ը հրաժարվել է որևէ մեկնաբանություն անել։

 

Արդյունքում այնպիսի հարցեր, ինչպիսին են՝ ինչ գին է պահանջել Nokia-ն վաճառքի համար, և ինչու է Microsoft-ին հետաքրքրել այդ բիզնեսի գնումը, հայտնի չեն։
 

Microsoft-ը Nokia-ի հետ քննարկել է բջջային հեռախոսների արտադրությունը գնելու հարցը. The Wall Street Journal