Վիտամին С-ն նպաստում է շնչառությանը ֆիզիկական վարժանքների ժամանակ
Շվեյցարացի գիտնականների նոր հետազոտությունը ցույց է տվել, որ վիտամին С-ի օգտագործումը նվազեցնում է ֆիզիկական ծանրաբեռնվածության հետևանքով բրոնխիալ խանգարումների առաջացման վտանգը, հայտնում է rbc.ru-ն՝ Medical News Today-ին հղումով:
Բազմազան կիրառություն ունեցող վիտամին С-ն կարող է օգտակար լինել նաև շնչառական հիվանդությունների ժամանակ:
Մասնագետների խոսքով ֆիզիկական վարժությունները կարող են հանգեցնել վերին շնչառական ուղիների նեղացմանը, ինչի հետևանքով առաջանում է հազ և շնչահեղձություն: Այս խնդրի հետ առնչվում է յուրաքանչյուր 10-րդ մարզվողը, հատկապես ձմեռային սպորտաձևերի սիրահարները:
Շվեյցարացիները պարզել են, որ վիտամին С-ն նպաստում է շնչահեղձության պահին արտաշնչելիս օդի դուրս մղմանը ավելի քան 50 տոկոսով:










