Androidly. ստեղծվել է առաջին «ձեռքի» սմարթֆոնը
Անցած 1 տարվա ընթացքում «խելացի» ժամացույցների կոնցեպցիան բառի բուն իմաստով «պայթեցրել է» շուկան։ Իրենց մշակումները ներկայացնելուն են պատրաստվում Samsung, Apple,Google և Microsoft ընկերությունները՝ չհաշված նաև չինական արտադրողներին։
Սակայն, ինչպես նշում է Вести-ն, արդեն ներկայացվել է Androidly սարքը, որը ոչ թե ժամացույց է՝ համալրված սմարթֆոնի որոշ գործառույթներով, այլև լիարժեք գործող սմարթֆոն։ Փաստորեն՝ սա առաջին սմարթֆոնն է, որը հնարավոր է կրել ձեռքի վրա, ինչպես, օրինակ, ժամացույցը։ Androidly-ի միջոցով կարելի է զանգահարել, լուսանկարել, օգտվել նավիգացիոն ծառայությունից և այլն։
Սարքի մեջ ներկառուցված է բարձրախոս և դինամիկներ, բացի այդ, հնարավոր է օգտագործել Bluetooth։ Իսկ Wi-Fi մոդուլի միջոցով հնարավոր է միանալ համացանցին ու տարբեր կայքեր այցելել, YouTube-ում տեսահոլովակ դիտել, սակայն դժվար թե դա հարմար լինի 5 սմ անկյունագծով էկրանի վրա։
Սարքի գինը տատանվում է 230-270 դոլարի միջև։ Այն գործում է Android-2.2 օպերացիոն համակարգի հիման վրա, ունի 416 մեգահերց հաճախականությամբ պրոցեսոր, 2 մեգապիքսելանոց տեսախցիկ։










