Կնոջ ուղեղը բաժանվել է 7400 մասերի, և դրանց հիման վրա ստեղծվել ուղեղի 3D քարտեզ
65-ամյա կնոջ ուղեղը 7400 մասի է բաժանվել, և դրա հիման վրա ստեղծվել է 3D ուղեղի քարտեզ՝ ամենայն մանրամասներով և բարձր որակով, հայտնում է Washington Post-ը:
Սա մարդու ուղեղի առաջին նման քարտեզն է, ինչը ըստ աղբյուրի մի քայլ առաջ կտանի գիտնականներին: Քարտեզը 50 անգամ ավելի ճշգրիտ, բարձր որակի է, քան սովորական սքանը:
Քարտեզը հեղինակել են Կանադացի և Գերմանացի գիտնականները, իրենց ստեղծածն անվանելով BigBrain:
Աղբյուրը հիշեցնում է, որ ԱՄՆ-ի նախագահ Օբաման ապրիլին խոսել էր մարդու ուղեղի քարտեզ ստեղծելու նախաձեռնության մասին:










