Chanel-ի ղեկավարը դարձել է տեսախաղի հերոս (տեսանյութ)
Ֆրանսիական լեգենդար Chanel նորաձևության տան կրեատիվ դիզայներ Կառլ Լագերֆելդը թողարկել է նոր տեսախաղ, որն առաջարկում է խաղացողներին Լագերֆելդի «քթից թռցնել» նրա հանրահայտ սև ակնոցները։
Ինչպես նշում է LuxPlanet-ը, խաղը ստացել է Je veux les lunettes de Karl («Ես ցանկանում եմ Կառլի ակնոցները») անվանումը. դրանում կա Լագերֆելդի մուլտիպլիկացիոն կերպարը, որից պետք է փորձել գողանալ ակնոցները։
Սակայն դա անելն ամենևին էլ հեշտ չէ, քանի որ Լագերֆելդը թռվռում է «մատրիցայի» ոճով և նույնիսկ պարանով խփում Ձեր ձեռքերին։ Խաղը կարելի է խաղալ և՛ համակարգչով, և՛ պլանշետով, և՛ սմարթֆոնով։










