Բրիտանացի դիզայները ձեռնոցի մեջ հեռախոսի ականջակալ է ներկառուցել (լուսանկարներ)

21:50 • 21.06.13

Բրիտանացի դիզայներ Սին Մայլզը, բջջային օպերատորի հետ համագործակցելով, ստեղծել է ձեռնոց, որը միաժամանակ կարող է ծառայել որպես բջջային հեռախոսի ականջակալ, գրում է Lenta.ru-ն՝ Pocket-lint-ին հղումով:


Ձեռնոցի մեծ մատի մեջ տեղադրված է բարձրախոսը, իսկ ճկույթի մեջ՝ խոսափողը: Ձեռնոցը Bluetooth-ի միջոցով միացնելով սմարթֆոնին և ճիշտ դիրքով պահելով մատները՝ կարելի հեռախոսազրույց վարել:


Ձեռնոցում ներկառուցված էլեկտրոնային բաղադրիչները Մայլզը վերցրել է կիրառությունից դուրս եկած հեռախոսներից, իսկ ձեռնոցները նա ընտրել է Miu Miu և Pineider ապրանքանիշերի հնացած հավաքածուներից:


Դիզայները ստեղծել է այս ձեռնոց-ականջակալը Talk to the Hand ծրագրի շրջանակներում, որը կոչված է ուշադրություն գրավելու հին հեռախոսների վերամշակման խնդրին:

 

Բրիտանացին նախկինում ևս նմանատիպ ստեղծագործություններ է ներկայացրել՝ Nokia և LG բջջային հեռախոսների հին մոդելները ներկառուցելով կանացի կոշիկների և կաշվե երկարաճիտ կոշիկների մեջ:


 

Բրիտանացի դիզայները ձեռնոցի մեջ հեռախոսի ականջակալ է ներկառուցել (լուսանկարներ)